Բաժիններ՝

Մահացել է եգիպտական կինոյի առաջին լեդին՝ Օմար Շարիֆի նախկին կինը (լուսանկարներ)

Եգիպտոսում մահացել է եգիպտացի հանրահայտ դերասանուհի, եգիպտական Կինոակադեմիայի կողմից դարի դերասանուհի հռչակված Ֆաթեն Համաման:

Նա փառաբանվել է իբրև բոլոր ժամանակների ամենագեղեցիկ ու տաղանդավոր արաբ դերասանուհի: 1950-ականներին նկարահանման հրապարակում ծանօթանալով երիտասարդ դերասանուհու հետ՝ քրիստոնյա դերասան Օմար Շարիֆը դավանափոխ է լինում և դառնում իսլամ, որպեսզի ամուսնանա նրա հետ:

1954-ին կնքված նրանց ամուսնությունը (Օմար Շարիֆը դերասանուհու երեք ամուսիններից երկրորդն էր) շարունակվում է մոտ 20 տարի, որի ընթացքում աստղային զույգը նկարահանվում է բազմաթիվ ֆիլմերում: Նրանք ունենում են նաև որդի, մինչ այդ դերասանուհին առաջին ամուսնությունից դուստր ուներ:

100202-feature6photo-650_416

Օմար Շարիֆի՝ հոլիվուդյան և եւրոպական մշտական կինոճամբորդությունների պատճառով նրանք ամուսնալուծվում են, Ֆաթեն Համաման շարունակում է կերտել աշխարհի հարյուրամյա կինոներից մեկի՝ եգիպտական կինոյի պատմությունը:

Աղքատ իսլամական ընտանիքում ծնված դերասանուհին կինոարվեստ է մուտք գործել 7 տարեկանում, երբ նրա լուսանկարը շահել է մանկական դերակատարման համար կինոամսագրերից մեկի հայտարարած մրցույթում: Նա բազմաթիվ, այդ թվում Կաննի փառատոնի մրցանակակիր է:

365546-le-mariage-de-faten-hamama-et-omar-flashplayer-1

Ֆաթեն Համաման դերակատարություն է ունեցել նաև եգիպտական հասարակության մեջ՝ քարոզելով ուժեղ, ինքնորոշված և անկախ կնոջ կերպարը: Հաշվի առնելով նրա մեծ համբավը՝ ռեժիսորները Ֆաթեն Համամայի դերերն ուղղում էին իսլամական հասարակության մեջ ձևավորված տաբուների խորտակմանը:

Ֆաթեն Համամայի մասին ասում են, որ նա իր արվեստով նաև Նոր Եգիպտոսի կերտողներից է եղել:
Համաման մահացել է սրտային հիվանդությունից, 83 տարեկանում. Եգիպտոսում հայտարարվել է երկօրյա սուգ:

Faten_Omar_Siraa

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս