Բաժիններ՝

Օբաման ու Քեմերոնը պայմանավորվել են պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պայմանավորվել են պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Այդ մասին հայտնի է դարձել նրանց համատեղ մամլո ասուլիսի արդյունքներով: Օբաման հայտարարել է, որ քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել Ուկրաինայի դեմ ագրեսիան, իրենք անհրաժեշտ են համարում պահպանել պատժամիջոցները:

Օբաման ու Քեմերոնը քննարկել են նաև բարեփոխումների իրագործման հարցում Ուկրաինայի իշխանություններին աջակցելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս