Բաժիններ՝

Ինչ եղավ, երբ 1999թ. ապրիլի 14-ին երկու ռուս զինվոր հարբած, լիցքավորված ինքնաձիգներով զորամասից դուրս եկան Գյումրի քաղաք (տեսանյութ)

Երեկ հրավիրված ասուլիսում քրեագետ Սերգեյ Գալոյանը՝ խոսելով հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական սպանության մասին, հիշեցրել է 1999թ. ապրիլի 14-ին Գյումրիում տեղի ունեցած մեկ այլ նմանանատիպ դեպքի մասին: «Երբ 1999 թվականի ապրիլին երկու ռուս զինվոր՝ նույն զորակայանից, հարբած վիճակում, լիցքավորված ինքնաձիգներով դուրս եկան Գյումրի քաղաք, հասան «Սլաբոտկա» թաղամաս, հասան մինչև շուկա, գնդակահարեցին 2 մարդու, ծանր վիրավորեցին 15 մարդու: Կարո՞ղ եք ասել՝ ինչ եղան այս 2 տականքները: Դատվեցի՞ն»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ռուսական լրատվամիջոներն այդ տեղեկությունը հերքել են, քրեագետն այսպես արձագանքեց.

«Իհարկե, կասեն, իհարկե, կասեն: Դեպքն արդեն ջրվել, գնացել է, փակվել է: Ձեզ չի՞ թվում, որ եթե 1999 թվականի դեպքն այսպես անցավ ու գնաց, մի 5-6 տարի հետո այս մասին էլ կմոռացվի, և հետո կասեն՝ չի եղել, հնարում են»:

Ըստ նրա՝ եթե այն ժամանակ այդ երկու ռուս զինվորներին դատեին Հայսատանում, այս դեպքը չէր կատարվի. «Սրան էլ (խոսքը Վալերի Պերմյակովի մասին է:-168.am) եթե տանեն ու նորից անհետացնեն, նորից կկատարվի, սա կատարվում է նրա համար, որ փոքրիկ երկիր ենք, փոքր քաղաք է՝ կպահեն սարսափի մեջ: Թե ովքե՞ր են այդ ուզեցողները, գիտեք այնքա՜ն կան»:

Կարդացեք նաև

Թե ինչ է տեղի ունեցել 1999թ. ապրիլի 14-ին Գյումրիում՝ դիտեք Tsayg.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս