Բաժիններ՝

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը ներառել ահաբեկչական կազմակերպությունների թվում. Պորոշենկո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը ԵՄ-ի ղեկավարությանը կոչ է արել ինքնահռչակ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների թվում: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Պորոշենկոն մանրամասնել է, որ Շուլցի հետ զրուցել է երեկ: Պորոշենկոն կարծում է, որ այդ քայլը կլինի զինյալներին միազգային-իրավական համարժեք պատասխան՝ Մինսկյան պայմանավորվածությունները կատարելուց հրաժարվելու համար:

Պորոշենկոն հայտարարել է, որ ԴԺՀ-ի զինյալները հրթիռային հարված են հասցրել խաղաղ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել է 12 և վիրավորվել է 17 մարդ, և որ այդ աղետից հետո իրենք խստացնելու են բաժանարար գծի շրջանում տեղաշարժի սահմանափակումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս