Բաժիններ՝

«Տեղում կհասկանանք՝ ինչ արժի անել, ինչ չարժի». Գյումրեցիները դուրս են գալիս բողոքի ցույցի՝ ողբերգական դեպքի համար

«Մարդիկ բողոքի համար հավաքվում են Գյումրու կենտրոնական հրապարակում, հետո կորոշեն` ինչ անել, ես էլ եմ, իհարկե միանալու»,- այս մասին 168.am-ին տեղեկացրեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան:

Հիշեցնենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքում. Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է:

Լ. Բարսեղյանը տեղեկացրեց, որ իրենք վաղ առավոտից գտնվում են դեպքի վայրում՝ տան դիմաց, և սպասում են նորությունների. «Մարդիկ ֆեյսբուքում իրար հետ տարբեր կերպ հաղորդակցվելով որոշել են անպայման բողոքի ցույցի ելնել և ժամը 5-ին քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական հրապարակում հավաքվում են»:

Նա նշեց, որ նախապես դեռ ոչինչ պլանավորված չէ. «Սա ինքանաբուխ հավաք է, տեղում կորոշվի, կհասկանանք՝ ինչ արժի անել, ինչ չարժի անել»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս