Բաժիններ՝

ԿԲ-ն թողարկել է 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու մետաղադրամներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված Հայաստանի վայրի ծառերին, որոնք շրջանառության մեջ են դրվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից, տեղեկացնում է ԿԲ կայքը:

Շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրերով, ինչպես նաև դարձերեսի պատկերով կրկնում են 2003 թ. թողարկման 200 դրամ անվանական արժեքով շրջանառու մետաղադրամը: Հիշատակային մետաղադրամի քաշը 4,5 գրամ է, տրամագիծը՝ 24 մմ, դրամաշուրթն ատամնավոր է:

Կաղնի_big

«Կաղնի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են կաղնու ընձյուղներ:

Սոսի_big

«Սոսի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են սոսիի ընձյուղներ:

Ուռենի_big

«Ուռենի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են ուռենու ընձյուղներ:

Հաճարենի_big

«Հաճարենի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են հաճարենու ընձյուղներ:

Սոճի_big

«Սոճի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են սոճիի ընձյուղներ:

Բարդի_big

«Բարդի» շրջանառու հիշատակային մետաղադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված են բարդու ընձյուղներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս