Հարավային Կորեայի նախագահը համաձայնվել է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն հայտարարել է, որ համաձայն է առանց նախապայմանների հանդիպել Կիմ Չեն Ինի հետ:
Պակ Կին Խեն ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել յուրաքանչյուրի հետ, որպեսզի մեղմացնի ժողովրդի բաժանման ցավն ու հասնի խաղաղ միավորման: Ընդ որում, նախագահը հայտարարել է Ազգային անվտանգության մասին օրենքի պահպանման անհրաժեշտության մասին:
Այդ փաստաթուղթն ընդունվել է դեռևս 1948 թվականին, ԿԺԴՀ-ը որակում է որպես հակապետական կազմակերպություն ու քրեական պատիժ է սահմանում նրան ամեն տիպի աջակցություն ցուցաբերելու համար: Իր ամանորյա ելույթում Կիմ Չեն Ինը հայտնել էր, որ մտադիր է Պակ Կին Խեի հետ հանդիպել 2015 թվականին: