Պեսկովը հայտնել է, թե որ դեպքում Պուտինը կմասնակցի Աստանայում «նորմանդական ձևաչափով» հանդիպմանը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հունվարի 15-ին Աստանայում պլանավորված է «նորմանդական ձևաչափով» նախագահների հանդիպումը: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այդ հանդիպմանը Վլադիմիր Պուտինի մասնակցությունը կախված կլինի փորձագետների մակարդակով նախապատրաստական աշխատանքներից:
Պեսկովը հավելել է, որ Աստանայում կայանալիք հանդիպմանը Պուտինի մասնակցության կապակցությամբ իրենք հանդես կգան համապատասխան հայտարարությամբ, և որ իրենց հետագա գործողությունները կախված կլինեն նախապատրաստական արդյունքներից: Հանդիպումը կարող է և տեղի չունենալ: