Բաժիններ՝

Ուկրաինական ճգնաժամը կարող է կարգավորվել 2015 թվականին. Լավրով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքի ճգնաժամը կարող է կարգավորվել հաջորդ տարում: Նրա կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է բացառել Ուկրաինայում տիրող իրավիճակին արտաքին ազդեցությունը.

Լավրովը մանրամասնել է, որ նկատի ունի իրավիճակին Բրյուսելի ու Վաշինգտոնի միջամտելը. «2015 թվականին ոչ միայն հնարավոր է, այլև լրիվ իրատեսական է Ուկրաինայի արևելքի ճգնաժամը կարգավորելը: Ռուսաստանն իր կողմից նպաստելու է Ուկրաինայի ներսում երկխոսության հաստատմանը»:

Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը շահագրգռված չէ Արևմուտքի հետ հակամարտության մեջ մտնելում և հուսով է, որ կհաղթահարվեն ներկայիս բացասական միտումները: Նա վերստին կողմ է արտահայտվել Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս տնտեսական ու հումանիտար միասնական տիրույթի ձևավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս