Իտալիան ռուսական բեռնարգելքի պատճառով կարող է կորցնել 9.5 միլիարդ եվրո
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի ՀՆԱ-ն ռուսական բեռնարգելքի պատճառով տարեկան կկրճատվի 9.5 միլիարդ եվրոյով: Այս մասին հայտարարել է Հռոմում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Իգոր Կարավաևը:
Նա ներկայացրել է միլանյան հեղինակավոր Luigi Bocconi համալսարանի փորձագետների վերլուծության տվյալները և ընդգծել է, որ Իտալիայի արդյունաբերական, զարգացած հյուսիսի առաջնորդները համաձայն չեն ԵՄ-ի պատժամիջոցային քաղաքականության հետ:
Նրա խոսքերով՝ իտալացի գործարարները նախկինի նման ցանկանում են աշխատել Ռուսաստանի հետ: Իտալացի վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական հակապատժամիջոցներն առավել ուժգին ազդել են ագրարային սեկտորի ու կոշիկի արդյունաբերության վրա: