Մահացել է Վահան Հովհաննիսյանը
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին երկարատեւ եւ ծանր հիվանդությունից մահացել է ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը:
Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 16-ին, Երեւանում:
Վահան Հովհաննիսյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը գիտական կոչումներով պատմության եւ հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող եւ գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննիսյանը գիտաշխատող է եղել ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում։
1990-1992 թթ. Վահան Հովհաննիսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Նաեւ անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին եւ 1992-1995, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։
1998-1999 թթ. աշխատել է ՀՀ նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։
«168 Ժամի» խմբագրակազմը ցավակցում է Վահան Հովհաննիսյանի հարազատներին եվ ընկերներին: