Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին սպառնում է «մահացու հարվածներով»

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի իշխանությունները շարունակում են հերքել Sony Pictures կինոընկերության դեմ իրականացված հաքերային հարձակմանն իրենց մասնակցությունը, սակայն դրա հետ մեկտեղ շարունակում են սպառնալիքներ հասցեագրել ԱՄՆ-ին:

ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել են, որ եթե Վաշինգտոնը հետագայում նույնպես հավատարիմ գտնվեն իրենց «գոռոզամիտ ու հանցավոր կուրսին», ապա Փհենյանը կսկսի նրան հասցնել «մահացու հարվածներ»:

ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի միջև կոնֆլիկտը ծագել է «Հարցազրույց» կինոկատակերգության շուրջ, որում խոսք է գնում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինին սպանելու դավ նյութելու մասին:

Փհենյանն իրեն անգամ թույլ է տվել վիրավորել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` հայտարարելով, որ նրա գործողությունները հիշեցնում են արևադարձային անտառում կապկի գործողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս