8 պատճառ՝ ինչու ենք ամուսնանում սխալ մարդկանց հետ
cluber.com կայքը ներկայացրել է մի քանի պատճառ, թե ինչու են մարդիկ սխալ անձանց հետ ամուսնանում:
- Մենք չենք հասկանում ինքներս մեզ: Եթե մենք մեր բնավորությունն այնքան էլ լավ չենք ճանաչում, ակնհայտ է, որ մենք չենք կարողանա հասկանալ, թե ում ենք փնտրում ամուսնության նպատակով:
- Մենք չենք հասկանում այլ մարդկանց: Փոխադարձ շփումների ընթացքում մարդկանց թվում է, թե նրանք շատ լավ ճանաչում են միմյանց: Երբեմն նրանց կարծիքով՝ մի քանի անգամ միասին լինելը, նրա ընտանիք այցելելը պատկերացում է տալիս մարդու մասին: Բայց սա նույնն է, ինչ սկսնակ օդաչուն կարծի, թե կարող է թռչել: Անձի հետ ամուսնանալու համար անհրաժեշտ է ավելի շատ բան իմանալ նրա բնավորության մասին:
- Մենք սովոր չենք երջանիկ լինել: Մենք հավատում ենք, որ սիրո մեջ երջանկություն ենք փնտրում, սակայն դա այնքան էլ հեշտ չէ: Իրականում մենք փնտրում ենք այն, ինչ մեզ ծանոթ է:
- Միայնակ լինելը պարզապես սարսափելի է: Եթե մենակ մնալն անտանելի է, ուրեմն մարդ չի կարող գտնվել ճիշտ իրավիճակում, որը նրան հնարավորություն կտա որոշում կայացնել՝ անձին որպես զույգ ընտրել կամ չընտրել:
- Մենք «սիրո դպրոցներ» չենք հաճախում: Սովորաբար մարդիկ գրականություն չեն կարդում սիրո մասին, հաճախ հարցեր չեն տալիս ամուսնացած անձանց:
- Մենք ցանկանում ենք սառեցնել երջանկությունը: Մենք ցանկանում ենք ցանկացած հաճելի բան մշտական դարձնել: Մենք ցանկանում ենք ամուսնանալ անձի հետ, ում հետ հիանալի ժամանակ ենք անցկացնում: Մենք պատկերացնում ենք, թե ամուսնությունը երջանկության երաշխավորն է:
- Մենք կարծում ենք, թե մենք յուրահատուկ ենք: Բոլորն էլ գիտեն, որ ամուսնությունների մի մասը երկար կյանք չեն ունենում, ամուսնության ընթացքում մարդիկ դժվարությունների են հանդիպում, սակայն դա հաճախ չեն տարածում իրենց վրա: Մարդկանց թվում է, թե դա վերաբերում է միայն ուրիշներին:
- Մենք ցանկանում են դադարել մտածել սիրո մասին: