ԱՄՆ-ը մտահոգ է Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի փակման կապակցությամբ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մտահագություն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակում անցկացված խուզարկության ու ռադիոկայանի աշխատակիցների ձերբակալման և հարցաքննման մասին հաղորդումների կապակցությամբ.
«Հայտնի չէ խուզարկության անցկացման ու աշխատակիցներին հարցաքննելու պատճառը: Մենք պաշտոնատար անձանց կոչ ենք անում գործել թափանցիկ, անկախ մամուլին աջակցելու սկզբունքին համապատասխան և Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Հուսով ենք, որ Ադրբեջանի պաշտոնական մարմինները գործելիս կառաջնորդվեն ազատ ու անկախ մամուլի կարևորության ըմբռնմամբ` երկրի քաղաքացիների բարեկեցության համար»: