Բաժիններ՝

Գուանտանամոյի նախկին բանտարկյալը «Իսլամական պետության» համար հավաքագրել է 2500 զինյալ

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Գուանտանամոյի նախկին բանտարկյալ Իբրահիմ ալ-Ռուբաիշը, ով 2006 թվականին ազատվել է ԱՄՆ-ում, «Իսլամական պետության» զինյալների շարքերը ներգրավել է 2500 մարդու: Ընդ որում՝ ներկայումս շարունակվում է ջիհադականների հավաքագրումը:

Այս մասին հայտնում է Պենտագոնում լրատվամիջոցի աղբյուրը: Զինյալները Եմենից ու Սաուդյան Արաբիայից ուղարկվում են Սիրիա ու Իրաք, ուր շատերը ժամանում են իրենց որդիների հետ, որոնց տարիքը հազիվ կազմում է 10 տարեկան: Իսլամականները նրանց սովորեցնում են պատերազմ վարելու եղանակները:

Ռուբաիշի ուղարկած ջիհադականների թիվը կրկնակի գերազանցում է «Իսլամական պետության» զինյալների թիվը, որոնք ոչնչացվել են միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով: Օգոտսոսից սկսած՝ սպանվել է մոտ 1100 իսլամական:

2001 թվականին Արաբական թերակղզում «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հոգևոր առաջնորդ Ռուբաիշին բանտարկել են Գուանտանամոյի բանտում, ուր նա անցկացրել է 5 տարի: Հայտնվելով ազատության մեջ՝ Ռուբաիշը վերադարձել է իսլամականների մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս