Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկում է հաջորդ տարվա ծախսերը կրճատել 1 տրիլիոն ռուբլով
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/88756.jpg)
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկում է ուղղումներ մտցնել հաջորդ տարվա պետբյուջեում՝ կապված ռուբլու փոխարժեքի անկման ու նավթագազային եկամուտների նվազեցման հետ:
Սկզբի համար Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկում է ծախսերը կրճատել 1 տրիլիոն ռուբլով, ՀՆԱ-ի դեֆիցիտը մեծացնել մինչև 3.5 տոկոսի և ծախսել Պահուստային հիմնադրամի ընթացիկ ծավալների ավելի քան 70 տոկոսը:
Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտնել է, որ Ռուսաստանում լիարժեք տնտեսական ճգնաժամը սկսվելու է 2015 թվականին, անգամ եթե մեկ բարել նավթի գինը բարձրանա մինչև 80 դոլարի: