Նազարբաևը պահանջել է իր նկարները փոխարինել զբաղվածության մասին տեղեկատվությամբ
Tengrinews.kz-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պահանջում է շրջաններ մուտք գործելու կետերում հանել իր նկարները և դրանք փոխարինել աշխատանքով ապահովվածների թվաքանակի մասին պաստառներով. «Ղազախստանի տնտեսության 6 տոկոսանոց աճ ապահովելու համար մենք պետք է ամեն տարի ստեղծենք մոտ 10.000 աշխատատեղ, և բոլորը պետք է հիշեն այդ մասին:
Մենք պետք է բոլոր մարզկենտրոնների մուտքերի մոտ կախենք ոչ թե իմ դիմանկարները, այլ՝ ցուցատախտակ, թե նախորդ ամսվա, նախորդ եռամսյակի ընթացքում որքան աշխատատեղ է ստեղծվել: Ահա թե ինչ եմ պահանջում: Թող ԶԼՄ-ները ցույց տան, թե որքան աշխատատեղ է ստեղծվել, ինչպիսի աշխատատեղեր են դրանք»: