2014 թվականին Երկրի բնակչությունն աճել է մոտ 80 միլիոն մարդով
Գերմանական Süddeutsche Zeitung թերթի փոխանցմամբ՝ 2014 թվականին Երկրի բնակչության աճը կազմել է մոտ 80 միլիոն մարդ: Այս մասին են վկայել գերմանական «Երկրի բնակչությունը» հիմնադրամի անցկացրած հետազոտության արդյունքները:
Դրանով իսկ 2015 թվականի սկզբին Երկրի բնակչության թիվը կազմելու է գրեթե 7.3 միլիարդ մարդ: Հիմնադրամի փորձագետների տվյալները վկայում են, որ մոլորակի բնակչությունը մեկ վայրկյանում միջին հաշվով ավելանում է 2.6 մարդով:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ բնակչության նման աճի գլխավոր պատճառներից մեկը զարգացող երկրներում հակաբեղմնավորման արդյունավետ մեթոդների բացակայությունն է:
Մասնագետների կանխատեսման համաձայն՝ մինչև 2050 թվականին Երկրի բնակչության ընդհանուր թվում էականորեն կնվազի եվրոպացիների ու ասիացիների մասնաբաժինը, մինչդեռ աֆրիկացիների մասնաբաժինը կաճի 15-25 տոկոսով՝ համեմատած 2014 թվականի հետ: