Բաժիններ՝

ՌԴ-ի հետ առևտուր անելիս դոլարին անցում կատարելն արդյունավետ չի լինի Բելառուսի տնտեսության համար. Լավրով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բելառուսի տնտեսության համար արդյունավետ չի լինի Ռուսաստանի հետ առևտուր անելիս դոլարին ու եվրոյին անցում կատարելը:

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Բելառուսի միջև առկա է զգալի ծավալով ապրանքաշրջանառություն՝ Ռուսաստանի համար էական դրական սալդոյով. «Դրա համար էլ, եթե անցում կատարվի արժույթին, ապա կստացվի, որ Բելառուսը պետք է վճարի իր արժութային ռեզերվներից:

Առևտրային սալդոն մեր օգտին է: Եթե առևտուրն անելիս անցում կատարվի դոլարին ու եվրոյին, չեմ կարծում, թե դա կլինի արդյունավետ, այդ թվում նաև Բելառուսի տնտեսության տեսանկյունից: Չեմ կարծում, թե այդ սխեման կոնկրետ կգործի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս