Բաժիններ՝

Զգալիորեն կրճատվել է Ռուսաստանից աշխատանքային ներգաղթյալների դրամական փոխանցումների ծավալը

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ ռուսական բանկերը հայտնել են ոչ ռեզիդենտների կողմից արտերկրի հետ կապված գործարքների զգալի կրճատման մասին: Դրա պատճառը կարող են լինել եկամուտների անկումն ու արտարժույթի հանդեպ ռուբլու անկայունությունը:

Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերլուծել է ռուսական բանկերի ամփոփ տվյալները և պարզել է, որ 2014 թվականի նոյեմբերին ոչ ռեզիդենտների կողմից արտասահման ռուբլու փոխանցումների ծավալը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ անկում է ապրել 4 տոկոսով՝ նվազելով մինչև 6.8 միլիարդ ռուբլու:

Աշխատանքային ներգաղթյալների կողմից ռուբլու փոխանցումների ծավալի անկումն առաջին անգամ է տեղի ունենում՝ սկսած 2013 թվականի մայիսից, երբ այդ ցուցանիշն անկում ապրեց 5 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս