Վրաստանի նախագահը հրավիրվել է Մոսկվա՝ կապված Հաղթանակի 70-ամյակի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահը հրավիրվել է Մոսկվա՝ մասնակցելու համար 2015 թվականի մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:

Վերջինս մանրամասնել է, որ հրավերը ստացվել է դեռևս 2014 թվականի հուլիսին, և որ հրավերը ստացվել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, սակայն նոտայում առկա է եղել տեխնիկական սխալ, ինչի կապակցությամբ էլ այն Շվեյցարիայի դեսպանատան միջոցով ուղարկվել է հետ՝ սխալը շտկելու համար:

Տեխնիկական սխալն առնչվել է նախագահի հայրանվանը: Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ դրանից հետո իրենք այլևս չեն ստացել ուղղված տարբերակով հրավեր:

Տեսանյութեր

Լրահոս