Սիրիայում մարտական ինքնաթիռ է ընկել «Իսլամական պետության» վերահսկած տարածքում. մամուլ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի առազմաօդային ուժերի ինքնաթիռն այսօր կործանվել է երկրի հյուսիսում գտնվող Ռաքքահ նահանգում, որը գտնվում է «Իսլամական պետություն» ծայարահեղական խմաբավորման զինյալների վերահսկողության ներքո:
Գործակալության տվյալներով՝ խոցված ինքնաթիռն ընկել է գետը, իսկ օդաչուն, ով հորդանանցի է, գերեվարվել է ահաբեկիչների կողմից: Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ «Իսլամական պետության» զինյալները մարտական ինքնաթիռը կործանել են Ռաքքահ քաղաքի օդում, ինչից հետո այն ընկել է Եփրատ գետը:
Հեռուստաալիքն ընդգծում է, որ ներկա դրությամբ հայտնի չէ, թե ում է պատկանել այդ ինքնաթիռը. Սիրիայի ռազմաօդային ուժերի՞ն, թե՞ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքին: Դամասկոսի ռազմական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հաղորդել: