ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցությունները չեն կարող շարունակվել նախկին ձևաչափով. Վոլքան Բոզքըր

Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիայի ու ԵՄ-ի միջև բանակցությունները չեն կարող շարունակվել այն ձևաչափով, որը պահանջում է ԵՄ-ը: Թուրքական թերթը Բոզքըրի այս հայտարարությունը որակել է որպես «ԵՄ-ի հետ կամուրջների այրում»:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ը Թուրքիայի հանդեպ վարում է «գոռոզամիտ» քաղաքականություն, ինչն անընդունելի է Թուրքիայի համար: Բոզքըրն ընդգծել է, որ Թուրքիան «չի մտահոգվի», եթե ԵՄ-ն անդամակցության հարցում մերժի Թուրքիային:

Բոզքըրի խոսքերով՝ Թուրքիան ժողովրդավարության հարցում «գտնվում է» ավելի բարձր մակարդակի վրա, քան Եվրոպայի մի շարք երկրները: Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիան 10 տարում իրականացրել է 2000 բարեփոխում, և ներկայումս իր տնտեսությամբ գերազանցում է ԵՄ-ի անդամ 22 երկրի:

Տեսանյութեր

Լրահոս