«Զվարթնոց»-ում վայրէջք կատարողներն ադրբեջանցի ուժայիններ են. նոր մանրամասներ. armlur.am
Դեկտեմբերի 21-ին ու 22-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Կիև-Թբիլիսի-Կիև չվերթն իրականացնող օդանավը խիտ մառախուղի պատճառով վայրէջք էր կատարել «Զվարթնոց» օդանավակայանում. այս մասին REGNUM լրատվական գործակալությանը հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
Մասնավորապես՝ Կիևից Թբիլիսի ուղևորվող օդանավում դեկտեմբերի 21-ին եղել է 24 ադրբեջանցի, իսկ երկրորդ դեպքում` 13:
Նշվում է, որ Անվտանգության ծառայության բոլոր ուղևորներին համապատասխան ծառայություններ են մատուցվել: «Երկրորդ դեպքում՝ 4 ուղևորներ հրաժարվել են լքել օդանավը և անձնակազմի թույլտվությամբ՝ մնացել են օդանավում: Իրենց գործողությունները նրանք բացատրել են նրանով, որ հանդիսանում են իրավապահ մարմինների աշխատակիցներ ու կարող են Բաքու վերադառնալուն պես խնդիրներ ունենալ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝