Բաժիններ՝

Ավելի շատ բացասական, քան դրական փոփոխություններ` ՓՄՁ-ի համար

Անցնող տարին փոքր ու միջին ձեռնարկատիրության համար լի էր առավել բացասական, քան դրական փոփոխություններով: Նման գնահատական մեզ հետ զրույցում տվեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը: Միակ դրականը, որ նա նշեց, «Ընտանեկան ձեռնարկատիրության մասին» օրենքի ընդունումն էր, որով ընտանեկան բիզնեսն ազատում է հարկերից:

«Հաջորդ տարվանից ակնկալիք չունեմ, լինելու է ավելի վատ, քանի որ հիմա տնտեսական վիճակը, ՓՄՁ-ների առկա խնդիրները ցույց են տալիս, որ մարդիկ սահմանն անցել են, այսինքն` եթե առաջ սահմանի վրա էին, կարող էին բորբոքվել կամ ոչ, հիմա դա էլ են անցել, այլևս կորցնելու բան չունեն, ու ամենաանկանխատեսելի վիճակում ենք հայտնվել: Նույնիսկ չեն գալիս ինչ-որ բան քննարկելու, պատրաստ են դուրս գալ փողոց, փշրել ու ջարդել: Պատկերավոր ասած` խողովակաշարը փտած է, իսկ չիվիներ խփելով՝ հարց չի լուծվում, անցել են այդ ժամանակները»,- ասաց Հ.Ավագյանը:

Ըստ նրա` որևէ խնդիր հիմնովին լուծելու փոխարեն, ժամանակավոր է լուծվում. «Եվս մի տարի կարկատաններ անելով անցկացրինք, հույսով, որ մյուս տարի մի բան կփոխվի: Իսկ կարկատանը պարբերաբար քանդվում է և, հաշվի առնելով, որ մեր վիճակը լավ չի, նշանակում է, հետզհետե ավելի շատ կարկատաններ կքանդվեն»:
Գ.Խ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս