ԱՄՆ պետդեպարտամենտը չի մեկնաբանել Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հնարավորությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը չի մեկնաբանում իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին արտահանձնելու մասին Թուրքիայի հնարավոր դիմումը: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը.

«Համաձայն վաղուց հաստատված քաղաքական կարգերի՝ պետդեպարտամենտը որևէ կերպ չի մեկնաբանում արտահանձնման մասին դիմումները և չի հաստատում ու չի հերքում դիմումների հնարավոր առկայությունը»:

Ավելի վաղ Ստամբուլի դատարանն արտոնել է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենին կալանքի տակ առնելը: Թուրքիայի իշխանությունները նրան մեղադրում են ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս