Բաժիններ՝

Նազարբաևը պատրաստ է միանալ Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Ուկրաինայի ու Ղազախստանի նախագահների հանդիպման արդյունքներով հայտնել է Պորոշենկոյի մամլո ծառայությունը.

«Նուրսուլթան Նազարբաևն ընդգծել է մինսկյան ձևաչափի պահպանման կարևորությունը և պատրաստակամություն է հայտնել միանալ խաղաղության կարգավորման գործընթացին»: Նազարբաևը Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ամեն գնով նպաստել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության վերականգնմանը:

Պորոշենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահին՝ Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն ամուր ու հետևողական ձևով աջակցելու համար: Նազարբաևն աշխատանքային այցով Ուկրաինա է ժամանել այսօր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս