Գերագույն ռադան այս շաբաթ կընդունի Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակի չեղյալ հայտարարման մասին օրենքը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը հուսով է, որ Գերագույն ռադան այս շաբաթ կընդունի Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակի չեղյալ հայտարարման մասին օրենքը:
Նա հիշեցրել է, որ նախագահը Գերագույն ռադային համապատասխան օրինագիծը ներկայացրել է որպես անհետաձգելի օրինագիծ. «Ես հույսեր ունեմ, որ մենք այս լիագումար շաբաթվա ընթացքում կդիտարկենք տվյալ հարցը և այն կընդունենք ամբողջովին՝ ուղղելով ոչ վաղ անցյալում կատարած սխալները, երբ Ուկրաինան ստացավ ոչ բլոկային կարգավիճակ, ինչը բացարձակապես նպատակահարմար չէ»:
Ուկրաինայի Գերագույն ռադան երկրի ոչ բլոկային կարգավիճակի մասին օրենքն ընդունել է 2010 թվականի հուլիսի 1-ին: Պորոշենկոն այդ կարգավիճակի վերացման մասին օրինագիծը Գերագույն ռադային ներկայացրել է դեկտեմբերի 18-ին: