Թուրքիան ու Ադրբեջանը պլանավորել են 2015 թվականին անցկացնել համատեղ մասշտաբային զորավարժություններ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում ավարտվել է Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև բարձր մակարդակի 7-րդ ռազմական երկխոսությունը:
Նիստի ժամանակ քննարկվել է պաշտպանական ոլորտում ներկայիս համագործակցությունը, հստակեցվել են հետագա համագործակցության ուղղությունները, ինչպես նաև օպերատիվ փոխգործակցության հարցերը:
Կողմերը պլանավորել են 2015 թվականին անցկացնել համատեղ մասշտաբային զորավարժություններ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: