Ձմեռային դիմակներ` շրթունքների ճաքերի դեմ
Ձմռանը շրթունքների վրա հայտնվող ճաքերը հաճախակի երևույթ են: Սառը օդը հանգեցնում է նրան, որ շուրթերի նուրբ մաշկը չորանում է, ճաքում և բորբոքվում է: Տհաճ զգացողություններից խուսափելուն կօգնեն շրթունքների համար նախատեսված այս պարզ դիմակները:
Շրթունքների համար դիմակ` հալվեով
Խառնեք 1 թեյի գդալ շաքարավազը, 1 թեյի գդալ հալվեի (ալոեի) հյութը և 1 թեյի գդալ դեղձի յուղը: Դիամակը շրթունքներին քսեք հաստ շերտով և թողեք 20 րոպե: Լվացեք սառը ջրով: Դիամակի օգտագործումից հետո շրթունքներին բալզամ քսեք:
Շրթունքների դիմակ` կիտրոնի եթերային յուղով
Խառնեք 1 թեյի գդալ դեղձի յուղը, 2 կաթիլ կիտրոնի եթերային յուղը և 1 թեյի գդալ շաքարավազը: Դիամակը շրթունքներին քսեք հաստ շերտով և թողեք 20 րոպե, այնուհետև լվացեք սառը ջրով: Դիամակի օգտագործումից հետո շրթունքներին բալզամ քսեք:
Շրթունքների դիմակ` վաղենակով
1 թեյի գդալ վաղենակի (կալենդուլա) ծաղիկների վրա լցրեք 1 թեյի գդալ դեղձի յուղ, ավելացրեք 1 թեյի գդալ շաքարավազ: Պատրաստված դիամակը շրթունքների քսեք հաստ շերտով և թողեք 20 րոպե, այնուհետև լվացեք սառը ջրով: Դիամակի օգտագործումից հետո շրթունքներին բալզամ քսեք:
Աղբյուր` LADYNEWS.am