Բաժիններ՝

Իրաքում «Իսլամական պետության» հարձակումների հետևանքով փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրաքում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման ձեռնարկած հարձակումներից հետո փախստականների թիվը հասել է 1 միլիոնի, իսկ զոհերի թիվը՝ 6000-ի:

Այս մասին նշված է Իրաքի մարդու իրավունքների նախարարության տարածած հայտարարությունում: Փախստականների թվում են հայտնվել եզդիները, թուրքմենները, քրիստոնյաները և այլք: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սինջարը լքել է 350.000 եզդի: Հարձակումների հետևանքով սպանվել է 5000 եզդի:

Հայտարարությունում նաև նշված է, որ «Իսլամական պետության» զինյալների կողմից առևանգված կամ անհետացած եզդի կանանց թիվը հասել է 2500-ի, առևանգված կանանցից 300-ն ազատ են արձակվել:

Ընդգծվում է, որ զինյալների հարձակումների հետևանքով Նինվեից, Սալահադդինից, Քիրքուքից ու Դիալայից հեռացել է 600.000 թուրքմեն, ավելի քան 1000 թուրքմեն էլ սպանվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս