Մոսկվայում այսօր տեղի կունենա ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների համատեղ նիստը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի երկրների արատգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի ու անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը:
Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման շրջանակներում: Համատեղ նիստի օրակարգում ընկած են հավաքական անվտանգության հետագա կատարելագործման, արտաքին քաղաքական համակարգման, ռազմական համագործակցության զարգացման, ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակցային փոխգործակցության հարցեր: