Պարսից ծոցի երկրները մտադիր չեն կրճատել նավթի արդյունահանման ծավալը
BBC-ի փոխանցմամբ՝ Պարսից ծոցի նավթարդյունահանող երկրները մտադիր չեն կրճատել նավթի արդյունահանման ծավալը: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Ալի Նաիմին: Նրա այդ հայտարարությանն աջակցություն են հայտնել Քուվեյթի ու ԱՄԷ-ի ներկայացուցիչները:
Ալի Նաիմին ընդգծել է, որ նավթի կտրուկ գնանկման պատճառը ոչ թե նավթի արդյունահանման մեծ ծավալն է, այլ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) մեջ չմտնող երկրների չարաշահորդների մեքենայությունների: Նաիմին հերքել է նաև այն հայտարարությունը, թե Սաուդյան Արաբիան նավթի գնանկման հարցում դավի մեջ է մտել:
Նաիմին կարծում է, որ գնանկումից հետո շուտով կվերականգնվեն նավթային շուկաները, իսկ «սև ոսկու» գինը կաճի: