Վրաստանը ևս մեկ քայլ գործեց եվրաինտեգրման ճանապարհին. Ափաթուրայ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը շնորհավորել է Վրաստանին` կապված Եվրախորհրդարանի կողմից երեկ Ասոցացման համաձայնագրի վավերացման կապակցությամբ:
Ափաթուրայն ընդգծել է, որ դա ևս մեկ քայլ է եվրաինտեգրման ճանապարհին: Ափաթուրայը Facebook-ի իր էջում գրել է. «Հիանալի է Վրաստան: Դուք արեցիք ևս մեկ, արժանի քայլ ձեր եվրոպական ճանապարհին»: