Վարչապետն անձամբ շտկումներ է անում սուպերմարկետներում. քիչ առաջ նա «Նոր Զովք»-ում էր. Ա1+
Քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Նոր Զովք» սուպերմարկետում էր։ Այդ ընթացքում լրագրողները չկարողացան ներսում նկարահանում իրականացնել։
Դուրս գալով՝ վարչապետը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ եղել է արդեն «Երեւան Սիթի» եւ «ՍԱՍ» սուպերմարկետներում, պատրաստվում է այցելել Մաշտոցի պողոտայի սուպերմարկետներից մեկը։ Հարցին, թե մասնավորապես այս խանութում կա՞ որեւէ խախտում, թե ոչ, վարչապետը պատասխանել է, որ որոշ ապրանքատեսակների դեպքում եղել են գնային անհարկի շեղումներ, ինչը նա տեղում շտկել է։
Իսկ արդեն այցելած սուպերմարկետներում գնային տատանում եղել է ձվի հետ կապված, որը եւս շտկվել է։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: