Հայաստանը բիզնեսի համար լավագույն երկրների թվում 56-րդն է. Forbes

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է «Բիզնեսի համար լավագույն երկրները – 2014» (Best countries for business – 2014) վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկվել է 146 երկիր:

Այն կազմելիս հաշվի է առնվել 11 չափանիշ. քաղաքացիների անձնական ազատության մակարդակ, սեփականության իրավունքի ու ներդրումների պաշտպանվածության աստիճան, գների կայունություն, ապրանքների ու ծառայությունների արտահանման ու ներկրման համար արգելքների առկայություն, տեխնոլոգիաների զարգացվածության մակարդակ, նորրարությունների ներդնում, բիզնեսի վրա պետության ազդեցության աստիճան, կոռուպցիա, հարկային բեռ և արժեթղթերի շուկայի վիճակ:

Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել Freedom House-ի, Heritage Foundation-ի, Property Rights Alliance-ի, Transparency International-ի, Համաշխարհային բանկի ու Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալները:

Վարկանիշային աղյուսակում առաջին 10 տեղերը զբաղեցրել են Դանիան, Հոնգկոնգը, Ներ Զելանդիան, Իռլանդիան (նախորդ տարվա առաջատարը), Շվեդիան, Կանադան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Ֆինլանդիան:

Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, Վրաստանը 47-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 60-րդը: Հետխորհրդային երկրների թվում առաջատարներն են Էստոնիան՝ 22-րդ տեղ, Լիտվան՝ 24-րդ տեղ, և Լատվիան՝ 36-րդ տեղ: Ղազախստանը 65-րդն է, Մոլդովան՝ 75-րդը, Ուկրաինան՝ 88-րդը, իսկ Ռուսաստանը՝ 91-րդը:

Տեսանյութեր

Լրահոս