ԱՄՆ Կոնգրեսն այս տարի ընդունած օրենքների թվով ունի վերջին 42 տարվա ամենացածր արդյունքը
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ 113-րդ Կոնգրեսն ավարտեց իր աշխատանքները 2014 թվականին: Օրենսդիրները բառացիորեն վերջին պահին համաձայնության եկան 2015 թվականի ֆիսկալ տարում կառավարության աշխատանքների ֆինանսավորման շուրջ:
Ընդհանուր առմամբ կոնգրեսականներն այս տարի ընդունել են 202 օրենք, ինչը վերջին 42 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է: Դրա համար էլ զարմանալի չէ, որ ամերիկացիների միայն 15 տոկոսն է դրականորեն գնահատում նրանց աշխատանքը:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ վերահսկողություն ստանալով Սենատի ու Ներկայացուցիչների պալատի վրա՝ հանրապետականները հաջորդ տարի նոր ուժով պայքար կսկսեն դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի հետ: