Բաժիններ՝

Ցանկանում եմ պարզել, թե ինչու է Ռուսաստանին անհրաժեշտ Բելառուսի հանդեպ այսպիսի քաղաքականություն. Լուկաշենկո

Բելառուսի նախագահի պաշտոնական կայքի (president.gov.by) փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ մտահոգիչ է Ռուսաստանի քաղաքականությունը.

«Մեր արևելյան հարազատ եղբոր պահվածքն այսօր չի կարող չմտահոգել: Սակայն մենք (այդ թվում նաև ես) դեռ դրանից եզրակացություններ չենք կատարում մինչև Ռուսաստանի նախագահի հետ խոսելը: Ես ցանկանում եմ ամեն դեպքում պարզել, թե ինչու է Ռուսաստանին անհրաժեշտ այդպիսի քաղաքականություն Բելառուսի հանդեպ:

Սակայն բնականաբար անկարելի է դա հաշվի չառնելը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ մենք դրամայի չենք վերածում իրավիճակը: Մենք պարզապես ցանկանում ենք հստակություն: Մենք ձեզ հետ հաստատեցինք, որ մեր երկրի համար գլխավոր սպառնալիքներն առնչվում են տնտեսական ոլորտին:

Յուրաքանչյուր պետության համար տնտեսությունը շատ վտանգավոր հարվածի ուղղություն է, հատկապես արտահանման միտված պետության համար և հատկապես ներկայիս իրավիճակում: Բոլորը պետք է հասկանան, որ որևէ մեկին թույլատրված չէ մեր երկրի հետ խոսել ուժի դիրքերից:

Մենք հսկա երկիր չենք, չենք տիրապետում միջուկային զենքի հզորությանը, սակայն մեր բանակը բավական մարտունակ է՝ յուրաքանչյուր սպառնալիքին պատասխան տալու համար: Եվ ոչ միայն բանակը, ողջ ժողովուրդը: Դրա համար էլ մենք կպահպանենք մեր հողի յուրաքանչյուր կտորը, մեր պետականությունն ու մեր անկախությունը:

Մենք հստակ հասկանում ենք, որ երկրի կայունությունն ու անվտանգությունն այն են, որ առաջին հերթին ապահովվի պետության կայուն զարգացում: Մենք մեր առջև նպատակ չենք դրել սանձազերծել պատերազմ, սակայն պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն բան՝ ապահովելու համար ռազմական անվտանգություն ու սոցիալ-քաղաքական կայունություն հասարակությունում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031