Ադրբեջանի կառավարությանը ներկայացվել է պաշտպանական արդյունաբերության զարգացման պլանը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն Ադրբեջանի կառավարությանը ներկայացրել է երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացման պլանը:
Մասնավորապես, առաջարկվում է ստեղծել նոր արտադրամասեր ու գնել արտադրական տեխնոլոգիաներ: Ջամալովը հայտարարել է, որ 2007-2014 թվականներին ստեղծվել է ավելի քան 50 նոր արտադրամաս, իսկ արտադրության ծավալն այդ տարիներին աճել է 2.4 անգամ.
«Նախարարության ձեռնարկություններն արտադրել ու պատվիրատուներին հանձնել են ականանետեր, գնդացիրներ, ինքնաձիգներ, «Աերոսթար» անաօդաչու թռչող սարքեր և պաշտպանական այլ արտադրանք»:
Ջամալովը հավելել է, որ 2014 թվականին Ադրբեջանին հաջողվել է նվազեցնել զինամթերքի արտադրման հարցում առկա արտաքին կախավածությունը, զանգվածային արտադրության համար պատրաստ է 30 միլիմետր տրամաչափի АГС-30 ավտոմատ ռմբաձիգների մարտական համալիրը, իրականացվել են դիպուկահար հրացանների գործարանային փորձարկումներ: