Ժնևում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային առաջին փուլը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու «Վեցյակը» այսօր սկսել են բանակցային առաջին փուլը՝ լուծելու համար Իրանի միջուկային ծրագրի հարցը, որը չհաջողվեց կարգավորել մինչև նոյեմբերի 24-ը: Այժմ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերջնաժամկետ է սահմանվել 2015 թվականի հունիսի վերջը:

Բանակցային նոր փուլը Ժնևում մեկնարկել է փոխարտգործնախարարների մակարդակով: Այն անցկացվում է դռնփակ պայմաններում: Հանդիպման մասնակիցները բանակցություններից առաջ հրաժարվել են մեկնաբանություններ անել:

Վերջին երկու օրերին իրանցի դիվանագետները Ժնևում երկկողմ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատվիրակությունների հետ: Նրանք պլանավորում են երկկողմ հանդիպումներ ունենալ նաև ռուսական ու չինական պատվիրակությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս