Ադրբեջանում խստացվել է կանխակալ տեղեկատվության համար ԶԼՄ-ների պատասխանատվությունը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում խստացվել է կանխակալ տեղեկատվության համար ԶԼՄ-ների պատասխանատվությունը: Ադրբեջանի խորհրդարանն այսօր ընդունել է «ԶԼՄ-ների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ մտցնելը:
Դրանց համաձայն` եթե ԶԼՄ-ը տարվա ընթացքում երկու անգամ դատարանի որոշմամբ պատասխանատվության ենթարկվի կանխակալ տեղեկատվության համար, ապա դատարան հայց կներկայացվի տվյալ ԶԼՄ-ի գործունեության կասեցման մասին:
Ավելի վաղ այդպիսի հայց ներկայացվում էր այն դեպքում, եթե ԶԼՄ-ը տարվա ընթացքում երեք անգամ է կանխակալ տեղեկատվության համար դատարանի որոշմամբ ենթարկվել պատասխանատվության: