Բաժիններ՝

Ինչ պետք է իմանալ շաքարի մասին

steptohealth.ru կայքը գրում է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարը կարող է վնաս հասցնել սրտին: Բացի դրանից՝ գիտնականները պարզել են, որ շաքարը մեծ դեր է խաղում նաև երեխաների գիրացման հարցում: Ֆրուկտոզայով հարուստ խմիչքները հատկապես երեխաների ավելորդ քաշի առաջացման պատճառ են դառնում, իսկ ավելորդ քաշն իր հերթին՝ առողջական խնդիրներ է առաջացնում:

Այն համարվում է նաև դանդաղ սպանող երևույթ, քանի որ շաքարի ունեցած բացասական ազդեցությունը սկզբում այնքան էլ զգալի չէ: Որոշ ուսումնասիրողներ նաև կարծիք են հայտնել, որ շաքարի նկատմամբ սերը կարող է ժառանգական լինել: Նրանք նաև նշում են, որ այն կարող է բացասաբար ազդել հիշողության վրա:

Իհարկե, շաքարն անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն պետք է հետևել, թե օրվա ընթացքում որքան շաքար եք օգտագործում: Կան մթերքներ, որոնք, մեզ թվում է, շաքար չեն պարունակում, սակայն իրականում դրանց մեջ մեծ քանակությամբ շաքար է պարունակվում:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031