Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենն աշխատելու է մինչև ժամը 02։00-ը
Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և շարունակվելու է մինչև կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերին տարեմուտը նշանավորվելու է ամանորյա մեծ հրավառությամբ։
Տոնական համերգին մասնակցելու են հանրահայտ երգիչներ ու խմբեր։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը տեղեկացրել էր, որ այդ գիշեր մետրոպոլիտենն աշխատելու է մինչև ժ. 02։00-ը։