Եվրոյի փոխարժեքը Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ կազմել է ավելի քան 100 ռուբլի
Gazeta.ru-ի փոխանցմամբ` եվրոյի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ կազմել է ավելի քան 100 ռուբլի: Այս մասին են վկայում Մոսկովյան բորսայի առուծախի տվյալները:
Այսօր` մոսկովյան ժամանակով ժամը 15.13-ին, եվրոյի փոխարժեքն աճել է 20.6 ռուբլով` հասնելով մինչև 100.74 ռուբլու նշաձողի: Միևնույն ժամանակ դոլարի փոխարժեքն իր հերթին աճել է 15.38 ռուբլով` հասնելով 80.1 ռուբլու: