Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին կարող է վերադառնալ քաղաքականություն. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարող է վերադառնալ կուսակցության առաջնորդի պաշտոնին.

«Ես չեմ բացառում ամեն ինչ: Չեմ բացառում նաև, որ պարոն Բիձինա Իվանիշվիլին վերադառնա քաղաքականություն: Նա արտահայտվել է այդ մասին: Եթե նա հասկանա, որ դա անհրաժեշտ է, ապա կանի դա: Ես սպասում եմ, որ Բիձինան կարող է վերադառնալ ավելի շուտ կուսակցապետի, քան` վարչապետի տեսքով:

Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, և մենք նաև կարող ենք հասնել վաղաժամ ընտրություններին: «Ազատ դեմոկրատները»` որպես քաղաքական կուսակցություն, պետք է պատրաստ լինեն իրադարձությունների այդպիսի զարգացմանը, քանի որ վերջին շրջանում տեղի են ունենում բավական տարօրինակ բաներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս