Անդրանիկ Միրզոյանը՝ իր տան խուզարկության մասին. news.am
Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի բնակարանը խուզարկել են, սակայն որեւէ բան չեն հայտնաբերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրանիկ Միրզոյանը:
«Խուզարկությունը կատարվել է իմ հարբեցող, նաեւ խարդախ սանիկի ուղղորդված եւ ակնհայտ սուտ ու զրպարտող ցուցմունքների հիման վրա»,-ասաց ՀՔԾ նախկին պետը: Նա ասաց, որ խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել: Անդրանիկ Միրզոյանը նաեւ նշեց, որ վերջին 5 տարիների ընթացքում ընդհանրապես շփում չի ունեցել իր այդ սանիկի հետ՝ իմանալով, որ զբաղվում է կեղծարարությամբ, տարբեր վայրերում իր անունն ու պաշտոնն է շահարկում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: