Լուկաշենկոն հանձնարարել է բելառուսական արտադրանքի համար գտնել վաճառքի նոր շուկաներ
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/pic_8e9e747bb2d870578328de9c4d191671.jpg)
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը հանձնարարել է բելառուսական արտադրանքի համար գտնել վաճառքի նոր շուկաներ: Նա ընդգծել է, որ իրենք չեն կարող շարունակ հույսեր կապել միայն Ռուսաստանի հետ, թեև նա իրենց համար եղբայրական երկիր է:
Լուկաշենկոն նկատել է, որ այդ (ռուսական) շուկայի փլուզումը բացասական հետևանքներ է ունեցել իրենց համար: Լուկաշենկոյի խոսքերով` ներկայումս ռուսական շուկայում վաճառվում է իրենց արտադրանքի միայն 40-45 տոկոսը, մինչդեռ նախկինում այդ ցուցանիշը կազմում էր 85 տոկոս.
«Բելառուսը նվազեցրել է մեկ շուկայից իր կախվածությունը, սակայն, ինչպես երևում է, դա դեռ քիչ է: Դրան գումարվել է Ուկրաինան: Չեմ կարծում, որ Ղազախստանում տիրում է լավագույն իրավիճակը: Դրա համար էլ մենք պետք է դուրս գանք նոր շուկաներ: Եվ դա կարելի է անել»: