Տիգրան Ուրիխանյանը 46 պատգամավորների ստորագրությամբ ձևաթուղթը հանձնեց ԱԺ քարտուղարությանը

Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու պահանջով 46 պատգամավորների ստորագրությամբ ձևաթուղթը հանձնեց ԱԺ քարտուղարությանը: Ձևաթղթի տակ ստորագրել են նաև ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանն ու Նիկոլ Փաշինյանը:

Հրանտ Բագրատյանն ու Զարուհի Փոստանջյանը չեն ստորագրել:

Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցությունները պահանջում են արտահերթ նիստ անցկացնել և քննարկել վերջին շրջանում ազատամարտիկների և ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ կիրառված բռնությունների դեպքերն ու դատապարտող հայտարարություն ընդունել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս