Բաժիններ՝

ԵՄ-ը Հունաստանը կթողնի եվրոգոտու կազմում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի առաջնահերթ նպատակը եվրոգոտու կազմում Հունաստանը պահպանելն է: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ներկայացուցիչը. «Միակ տարբերակը, որը դիտարկում է Եվրահանձնաժողովը, եվրոգոտու սահմաններում Հունաստանը պահպանելն է»:

Միասնական արժութային բլոկից Հունաստանի դուրս գալու մասին լուրերը շարունակում են շրջանառվել եվրոպական այդ երկրում տիրող տնտեսական ծանր իրավիճակի ֆոնին: Սրանից առաջ հաղորվել էր, որ Հունաստանը ճգնաժամի պատճառով վաճառքի է հանելու 20 ոչ մեծ կղզի, որոնց գները տատանվելու են 2-3 միլիոն եվրոյից մինչև 100 միլիոն եվրոյի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս