ՀՀ արտաքին առևտրին վերաբերող հացերով բանակցությունները վերսկսվել են
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Մաքսային կարգավորումների մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե մաքսային բրոքերների հետ կապված ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի այս գործունեությունը չմենաշնորհվի ԵՏՄ մյուս երկրների կողմից և հայկական կազմակերպությունները կարողանան գործել, նախատեսված անուղղակի հարկերի վճարումը ի՞նչ մեխանիզմով պետք է իրականացվի, նաև ԱՀԿ հետ նոր բանակցությունների վարմար ի՞նչ ժամկետ է նախատեսվում և արդյոք այս շրջանակում այդ բանակցությունները կարող՞ են խոչընդոտ հանդիսանալ:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ մաքսային բրոքերների հետ կապված կանոնակարգումն ընդհանուր է և որպես հայտարարատու կարող է հանդես գալ մաքսային ներկայացուցիչը, բայց նա 1 մլն եվրոյի երաշխիք պետք է ունենա, որպեսզի մաքսային վճարների կարգով վնաս հասցնելու դեպքում կարողանա հատուցել:
Ըստ Միրումյանի՝ մաքսային արժեքի որոշման մեխանիզմում գործարքի գնի որոշումը առաջնահերթ է գործելու, եթե փաստաթղթերը նորմալ են, իսկ ԱԱՀ-ն սահմանին չի վճարվելու, այլ վճարվելու է մինչև ներմուծմանը հաջորդող ամսվա 20-ը:
Վ.Միրումյանը նշեց, որ ԱՀԿ հետ ԵՏՄ շրջանակներում հարաբերություններին առնչվող բանակցությունները այլևս տեղ չեն գտնի այստեղ, բայց ՀՀ արտաքին առևտրին վերաբերող մնացած հարցերի բանակցությունները վերսկսվել են: